Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռեալի» ֆանտաստիկ նվաճումը

«Ռեալի» ֆանտաստիկ նվաճումը
27.05.2018 | 15:57

Երեկ Կիևում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցել են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլն» անգլիական համանուն քաղաքից: Առաջին խաղակեսում կողմերին չի հաջողվել գոլ հեղինակել, փոխարենը ստացած վնասվածքների պատճառով խաղադաշտը հարկադրված են եղել լքել Մոհամեդ Սալահն («Լիվերպուլ») ու Կարվախալը (Ռեալ»)` հարցականի տակ դնելով աշխարհի առաջնությանն իրենց մասնակցությունը: Երկրորդ խաղակեսն աչքի ընկել գոլերի առատությամբ:

Առավել հաջողակ են եղել «արքայականի» ֆուտբոլիստները, ովքեր էլ հաղթել են 3:1 հաշվով: Սա իսպանական թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր հեղինակավոր այս խաղարկությունում, իսկ ընդհանուր թվով` 13-րդը: Նկատենք, որ այս ցուցանիշով Եվրոպայում «արքայականից» ավելի տիտղոսավոր թիմ չկա: Այս երրորդ անընդմեջ հաղթանակով «Ռեալը» միաժամանակ թարմացրեց 42 տարվա վաղեմության ռեկորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ